Աշխատանքային խորհրդակցություն
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականություններն իրականացնող առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Համակարգված աշխատանք, ստորաբաժանումների միջև փոխգործակցության ակտիվացում և կատարվող ծավալուն աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում: Այս մասին վարչության պետերին և մյուս պատասխանատուներին հանձնարարականներ են տրվել: Արմեն Ղուլարյանն անդրադարձել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքների որակի բարձրացմանը, հանձնարարականների ժամկետներում կատարմանը, մասնավորապես, գործարար միջավայրի բարելավման (Doing Business) զեկույցում Հայաստանի դիրքի առաջմղման գործընթացում կոմիտեի աշխատանքներին: Նա կարևորել է կատարողական կարգապահությունը և նշել, որ յուրաքանչյուր աշխատակից պետք է մեծ պատասխանատվություն զգա ու միանալով թիմային աշխատանքին՝ նպաստի գործընթացների արդյունավետության բարձրացմանը: