05.02.2020
Հանդիպում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմի հետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, տեղակալներ Արմեն Ղուլարյանի, Ռաֆայել Ավետիսյանի և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանի հետ աշխատանքային հանդիպում է ունեցել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանի, տեղակալների և տեսչական մարմնի այլ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են մի շարք մասնագիտական հարցեր: Համագործակցության շրջանակների ընդլայնման և աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ: