04.02.2020
Քաղաքացիների ընդունելություն
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Հերթական անգամ տասնյակ բնակիչներ 9 տարբեր թեմաներով դեռևս չկարգավորված խնդիրների վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել և մասնագիտական պարզաբանումներ ստացել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների կողմից: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանձնարարել է բարձրաձայնված հարցերին անմիջապես ընթացք տալ: Քաղաքացիների ընդունելությանը հերթագրվելու համար զանգահարեք 011 621 711 հեռախոսահամարին: