21.01.2020
Քննարկում նոր տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպում է ունեցել Էներգետիկայի հայկական գործակալության գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանի և մի խումբ գործարաների հետ: Հայաստանում կոյուղաջրերի մաքրման նոր տեխնոլոգիաների, ջրի, բաց ավազանների, լճերի, այդ թվում՝ Երևանյան լճում, մաքրման տեղական կայանների ներդրման վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել: Քննարկվել են հարցեր աղբի վերամշակման նոր տեխնոլոգիաների ներդրման և նոր չափորոշիչների մշակման վերաբերյալ: