Հանդիպում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանի հետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանի հետ: Քննարկվել են շինարարության բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրման, մոդուլային կոնստրուկցիաներով շինարարական ծրագրերի իրականացման հետ կապված և այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Աղասի Հովսեփյանը, զորահավաքային նախապատրաստության և հատուկ աշխատանքների համակարգման բաժնի պետ Միքայել Հարությունյանը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավարի տեղակալներ՝ Սերգեյ Գրիգորյանն ու Գրիգոր Պետրոսյանը և իրավաբանական ծառայության ղեկավար Գրիգոր Չոբանյանը: