15.01.2020
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը աշխատանքային քննարկում է ունեցել Կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ: Համագործակցության արդյունավետության բարձրացման, նոր ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն: «Համատեղ աշխատանքի արդյունքում անշուշտ կարձանագրվեն նորանոր ձեռքբերումներ»,-վստահեցրել են կոմիտեների ղեկավարները: