30.12.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի այցը Շիրակի մարզ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Գյումրի քաղաքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ միասին այցելել է վթարային շենքեր, բնակելի թաղամասերի շինարարության համար նախընտրելի տարածքներ և քննարկել խնդիրների լուծման տարբերակները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը եղել է նաև Գյումրիի մաքսատանը, ծանոթացել շինարարական աշխատանքներին և առաջիկա անելիքներին: