ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


24.12.2019

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից 2006-2018թթ ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու և անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հրավիրել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցել են ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներ Արմեն Ղուլարյանն ու Նունե Պետրոսյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Երևանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Հռիփսիմե Բաբայանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանը: