Օրերս կայացավ Ադոնցի 6 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի ավտոկայանատեղիների տեղադիրքի որոշման վիճակահանությունը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեում օրերս ընթանում է կառավարության 2016 թ. նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշմամբ հաստատված պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երրորդ փուլի շրջանակներում Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի 294 ավտոկայանատեղիների տեղադիրքի որոշման վիճակահանությունը: Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը և արձանագրված խնդիրները, բազմաբնակարան շենքում նախատեսված ավտոկայանատեղիների տեղադիրքի որոշման համար վիճակահանություն իրականացնելու ձևաչափը ծրագրի շրջանակներում առաջին անգամ է կիրառվում՝ հնարավոր շահարկումներից խուսափելու համար: Շենքային համալիրը բաղկացած է 6 մասնաշենքերից և 14 մուտքերից: Վիճակահանության արդյունքում յուրաքանչյուր մասնաշենքին և մուտքին համապատասխան (յուրաքանչյուր մուտքից հավասարաչափ տեղադրվածության սկզբունքով նախապես ուրվագծված) որոշվում է տվյալ ավտոկայանատեղիի տեղադիրքը: Տեղեկացնենք, որ բնակարանների և ավտոկայանատեղիների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն: