ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


17.12.2019

Տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից ստեղծված հանրային խորհրդի անդրանիկ նիստը

ՀՀ վարչապետի որոշմամբ փոփոխություն է կատարվել Քաղաքաշինության կոմիտեի կանոնադրության մեջ, որով Կոմիտեի նախագահին կից ստեղծվել է հասարակական խորհուրդ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի նախաձեռնությամբ, խնդիրների և ծրագրերի առավել արդյունավետ իրականացման նպատակով, ստեղծված խորհուրդը ձևավորված է: Անդրանիկ նիստին ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Ֆելիքս Փիրումյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, տնտեսագիտության դոկտոր Կարեն Մարգարյանը/Մարկ Արեն/, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, ՀԳ միության նախագահի խորհրդական Տիգրան Նիկողոսյանը, ճարտարապետ, ՀՃԱ ակադեմիկոս Հրաչյա Պողոսյանը, անվանի ճարտարապետներ Ստեփան Նալբանդյանը, Արտակ Ղուլյանը, Արտյոմ Ալոյանը, Արմեն Մինասյանը, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, պետական գործիչ Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, հոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը և այլ մեծարգո գործիչներ: Աշխատակարգի հաստատմանը հաջորդել է քննարկում մի շարք արդիական խնդիրների վերաբերյալ: Որոշվել է մյուս նիստի քննարկման հարցերի շրջանակը: Ներկաները վստահեցրել են, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից ստեղծված հասարակական խորհուրդը ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման գործում մեծ և վճռորոշ դերակատարում կունենա, և առաջին աշխատանքային հանդիպումն ամփոփել միմյանց շնորհավորելով այս կարևորագույն իրադարձության առիթով: