ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.12.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Ղուլարյանը մասնակցել է ՌԴ-ում միջազգային համաժողովի

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Էքսպոֆորում» ցուցահանդեսային կենտրոնի հարթակում, ՌԴ շինարարության և բնակկոմունալ տնտեսության նախարարության կողմից կազմակերպված «Շինարարության ոլորտի թվային վերափոխումը կայուն զարգացման համար» խորագրով միջազգային ֆորումին մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ Արմեն Ղուլարյանը: Ոլորտի մասնագետների հետ քննարկվել է BIM տեխնոլոգիաների ներդրման փորձը, առավելությունները կենսագործունեության փուլերում, շինարարության և շահագործման պարագայում ծախսերի նվազեցման վրա ազդեցությունը, աշխատանքի ժամկետների կրճատումն ու աշխատանքի արդյունավետության բարձրացումը: Ֆորումին Արմեն Ղուլարյանի կողմից ներկայացվել է ՀՀ-ում BIM-ի ընդհանուր նկարագիրը, BIM տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը: Ֆորումին մասնակցել են՝ ՌԴ, ՀՀ, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Մոլդովայի հանրապետությունները ներկայացնող համապատասխան բնագավառի ղեկավարները, փորձագետներ սկանդինավյան և մերձբալթյան երկրներից: Շինարարության մեջ BIM տեխնոլոգիաների ոլորտում նորմատիվատեխնիկական բազայի զարգացման հանձնաժողովի ընդլայնված նիստն ամփոփվել է Հռչակագրի ընդունմամբ: Նիստը վարել է ՌԴ շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսության նախարար Վ.Վ. Յակուշևը: