ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


06.12.2019

Պարգևատրման արարողություն, «Քարերը ժողովելու ժամանակը» վավերագրական ֆիլմի պրեմիերա

Սպիտակի աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը երկրաշարժի հետևանքների վերականգնմանն ուղղված պետական քաղաքաշինական ծրագրերի իրականացման գործում անմնացորդ նվիրումով աշխատանքի, «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով է պարգևատրել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանին, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության բաժնի պետ Աղասի Հովսեփյանին, շնորհակալագրով՝ «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանին: Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում պարգևատրման արարողությանը նախորդել է «Քարերը ժողովելու ժամանակը» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը ներկայացրել է կյանքը Ստեփանավանում երկրաշարժից երկու տարի հետո, հիմքում` իրական պատմություններ են: