ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


24.11.2019

ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատանքային այցը ԻԻՀ

ՀՀ քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի և Իրանի Իսլամական Հանրապետության երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության միջազգային ինստիտուտի միջև համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ս.թ. նոյեմբերի 8-14-ը ԻԻՀ այցելության ժամանակ Թեհրանի քաղաքապետ Փիրուզ Հանաչիի հետ միասին բացման խոսք է ասել Շահիդ Բեհեշթի համալսարանում տեղի ունեցած SEE8 Երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության 8-րդ համագումարին, առաջարկել հաջորդ նստաշրջանը կազմակերպել Երևանում՝ հաշվի առնելով մեր գիտական ներուժը և փորձառությունը բնագավառում: Մասնագիտական դասախոսություններով են հանդես եկել քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Արմեն Մինասյանը և Իրանի Շարիֆ համալսարանի կառուցագիտության ֆակուլտետի համահիմնադիր, դոկտոր Մարկ Գրիգորյանը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ, եղել “Երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության միջազգային ինստիտուտի” IIEES (International Institute of Earthquake Engineering and Seismology) գլխավոր գրասենյակում, նորակառույց սեյսմիկ փորձագիտական բազայում և ծանոթացել սեյսմիկ կայանների տեխնոլոգիապես հագեցած մշտադիտարկման կենտրոնի աշխատանքներին, ժամանակակից տեխնոլոգիաներին և սեյսմիկ փորձարկումներին: Իստիտուտի ղեկավար կազմի հետ քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը Արտաշես Թումանյանի հրավերով հյուրընկալվել է Թեհրանի Հայոց Ակումբում։ Վահագն Վերմիշյանը հանդիպել է CCL Iran (Under license of CCL U.K.) ընկերության գլխավոր տնօրեն Բաբաք Առեֆփուրի հետ, այցելել Իրանի ամենամեծ կանաչ մոլի շինհրապարակ, ծանոթացել բարդ կոնստրուկտիվ նախագծի իրականացմանը, ինչի շնորհիվ ծածկերը տարվում են հետ լարման սկզբունքով: Այս տեխնոլոգիայի կիրառումը Հայաստանում խրախուսելի է, թե՛ տեխնիկական, թե՛ տնտեսական տեսանկյունից։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այս թեմայով մասնագետների վերապատրաստման հնարավորություն կստեղծվի ՀՀ-ում: Հայաստանում շինարարության ոլորտում աշխատողների հմտությունների որակի բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպման մասին նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Գերմանական iMOVE, Federal Institute for Vocational Education and Training (BIBB) ընկերության ներկայացուցիչների հետ: Հայաստան այցելելու և շինանյութերի արտադրություն սկսելու, ներդրումային այլ ծրագրերի իրագործելու վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել Behine Civil ընկերության գլխավոր տնօրեն Հասանին և խորհրդի մյուս անդամները։ ՀՀ մարզերում բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագրի շրջանակներում համագործակցության մասին նախնական համաձայնություն է ձեռք բերվել «Փարթանա» ընկերության նախագահ Ֆարամարզ Մոֆտախարի և խորհրդի մյուս անդամների հետ: Երկու երկրների միջև մասնագիտական փորձի փոխանակման վերաբերյալ Վահագն Վերմիշյանը տարբեր հարցեր է քննարկել ԻԻՀ Խորհրդարանի (Մաջլեսե Շորայե Էսլամի) հյուսիսային իրանահայության պատգամավոր, սեյսմիկ ճարտարագիտության դոկտոր Կարեն Խանլարիի հետ՝ Թեհրանի ազգային Առաջնորդարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: ԻԻՀ այցի ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը ծանոթացել է Թեհրանում Ժիրոլ ընկերության միջոցով կառուցած կոյուղու մաքրման կայանների աշխատանքին, որտեղ ընկերության սեփականատեր Վալոդյա Մելիք Խաչատրյանը տեխնիկական մանրամասներ է ներկայացրել և խոսել Հայաստանում դրա ներդրման հնարավորությունների վերաբերյալ։ Վահագն Վերմիշյանը ԻԻՀ-ում հանդիպում է ունեցել Իրանի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության վարչության անդամների հետ, որտեղ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020 թվականին Երևանում կազմակերպել իրանահայ ճարտարապետների գործունեության սեմինար-ցուցահանդես։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը մասնակցել է նաև սեյսմակայուն շինարարության տեխնոլոգիաների ցուցահանդեսին: