ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.11.2019

Հանդիպում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կայուն էներգետիկայի բաժնի տարածաշրջանային խորհրդական Օլեգ Ձյուբինսկու հետ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կայուն էներգետիկայի բաժնի տարածաշրջանային խորհրդական Օլեգ Ձյուբինսկու հետ: Վերջինս դրական է գնահատել համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքը, ողջունել ներկայացված առաջարկությունները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության խորհրդական Եվգենյա Աթայանն ու «Շենքերի էներգաարդյունավետ վերակառուցման ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը խոսել են բազմաբնակարան շենքերի կառավարման օրենսդրության բարեփոխումների, միջազգային փորձի տեղայնացման, պետական և դոնոր կազմակերպությունների կողմից շենքերում էներգաարդյունավետության ռազմավարությունների իրականացման ուղիների և այլ հարցերի վերաբերյալ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ներգրավումը, առկա խնդիրների հաղթահարումը և ներկայացրել այս բնագավառում իրականացման ենթակա առաջիկա ծրագրերը: