Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան ներկայացրել է հայեցակարգային առաջարկություն
Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի անդամները, նախագահ՝ Գագիկ Սողոմոնյանի գլխավորությամբ, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում բարեփոխումների նպատակով դիմել են ՀՀ կառավարություն և քաղաքաշինության կոմիտե: Նրանք խոսել են խնդիրների մասին, ներկայացրել հայեցակարգային առաջարկ, որի իրագործումը հնարավոր կլինի քաղաքաշինության կոմիտեի կազմում հատուկ ստորաբաժանում ստեղծելու դեպքում: Այս մասին վերջիններս նշել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ հանդիպման ժամանակ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներ Արմեն Ղուլարյանը, Նունե Պետրոսյանն ու Ռաֆայել Ավետիսյանը, խորհրդականներ Արամ Բաբաջանյանն ու Կարո Այվազյանը և այլ վաստաշատ մասնագետներ: