ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


25.10.2019

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեում

ՀՀ-ում շինարարության բնագավառում աճը պահպանելու, ոլորտի շարունակաբար զարգացմանը օժանդակելու նպատակով, թե ինչ նոր գործիքակազմ կարող է պետությունը կիրառել, կորոշվի առաջիկայում՝ գրավոր առաջարկությունների, ծրագրային փաթեթների նախագծերի վերլուծության արդյունքում, որոնք կներկայացվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտե Հայաստանի շինարարների միության, շինարարական գործունեություն իրականացնող տասնյակ ընկերությունների կողմից: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի նախաձեռնությամբ, առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի, Հայաստանի շինարարների միության նախագահ, ՀՃՇՊՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի, պատասխանատու վարչությունների պետերի ու շինարարական ընկերությունների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել: Նրանք խոսել են խնդիրների մասին, առաջարկել օրենսդրական բարեփոխումներ, կատարել իրավիճակի վերլուծություններ և կանխատեսումներ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ ոլորտում հրամայական որոշումներ չեն կայացվի, և ցանկացած նախաձեռնություն կքննարկվի շինարարության բնագավառի մասնագիտացված հանրության շրջանում: