Մեկնարկել է «Ճարտարապետություն և շինարարություն արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը
«Ճարտարապետություն և շինարարություն արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովի շրջանակներում ՃՇՀԱՀ-ում կայացել է դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցադրություն։ «Այստեղ հավաքված են ճարտարապետներ, շինարարներ, ովքեր բեկումնային աշխատանք են տարել ճարտարապետության ոլորտում: Հույսով եմ, որ համաժողովը կլինի պտղաբեր և կնպաստի նոր գաղափարների ծագմանը: Այն հնարավորությունները, որ այսօր ստեղծված են, ֆանտաստիկ են թվում 30-40 տարի առաջվա համեմատ, նոր տեխնոլոգիաները գնալով թափ են առնում և դրանք նպաստում են ճարտարապետների և շինարարների մտքի թռիչքի զարգացմանը: Վստահ եմ, որ Հայաստանը այնքան դուր կգա գիտաժողովի մասնակիցներին, որ նրանք հետո կկարոտեն մեր երկիրը»,-ողջունելով ներկաներին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: