Ճարտարապետի միջազգային օրը նշվել է մեծ շուքով
«Ճարտարապետությունը ավելին է, քան պարզապես մասնագիտություն, այն կոչում է, կյանքի ուղի և որոշում՝ թողնելու ձեռագիր ոչ միայն անհատների կյանքում, այլև հասարակության, տարբեր ժողովուրդների համար և պատմության մեջ»,-ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը շնորհավորել է ճարտապետի միջազգային օրվա առթիվ: Վաստակաշատ 6 անվանի ճարտարապետներ պարգևատրվել են: Ճարտարապետի միջազգային օրվա կապակցությամբ և ճարտարապետության բնագավառում նշանակալի ավանդի համար անվանի ճարտարապետներ Արտեմ Ալբերտի Ալոյանը պարգևատրվել է «Ալեքսանդր Թամանյան» ոսկե մեդալով, Ալբերտ Նապոլեոնի Զուրաբյանն ու Սարգիս Ռուբիկի Սարդարյանը՝ «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալներով, Ստեփան Ժորայի Նալբանդյանը, Հովհաննես Աշոտի Սանամյանը և Ռազմիկ Սիսակի Մանուկյանը՝ «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալներով: