08.10.2019
Ճարտարապետի միջազգային օրվա առթիվ անսպասելի անակնկալ
Ճարտարապետի միջազգային օրվա առիթով պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին է նվիրել Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նիկողայոս Բունիաթյանի հեղինակած բազմաբնակարան շենքի նախագիծը: Այն այսուհետև իր արժանի տեղը կգտնի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: