07.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԵԱՏՄ զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրված գործիչներին
Դուք փայլուն ձևով եք ներկայացրել Հայաստանը. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԵԱՏՄ զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրված գործիչներին: Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով են պարգևատրվել նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ` Արման Մեսրոպի Հարությունյանը և Գիտատեխնիկական քաղաքականության բաժնի պետ Աղասի Հովսեփյանը: