Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել «Կայուն քաղաքների շաբաթ», բնակարանային տնտեսության և հողի կառավարման կոմիտեի 80-րդ նստաշրջանը
ՀՀ-ում քաղաքաշինության բնագավառում իրականացված բարեփոխումների, հեռանկարների, բնակմակերեսի ավելացման, սոցիալական բնակարանշինության և այլ ծրագերի վերաբերյալ Շվեյցարիայի Ժնև քաղաքում զեկույցով է հանդես եկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ մասնակցելով ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Կայուն քաղաքների շաբաթ» խորագրով միջոցառմանն ու Բնակարանային տնտեսության և հողի կառավարման կոմիտեի 80-րդ նստաշրջանին: Հաջորդ նստաշրջանը Երևանում կազմակերպելու վերաբերյալ հայկական պատվիրակության առաջարկությունը ընդունվել է ծափողջույններով, և այժմ հարցը քննարկման փուլում է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն աշխատանքային գործուղման ընթացքում ծանոթացել է սոցիալական բնակարաշինությանը պայմաններին: «Վստահ եմ կկարողանանք Շվեյցարիայի փորձը կիրառել ու ՀՀ-ում նույնպես կառուցել նմանօրինակ բազմաբնակարան սոցիալական տներ»,-նշել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը: