Քաղաքաշինության բնագավառում բարեփոխումները օր օրի նոր հետաքրքրություններ են առաջացնում ներդրողների կողմից
Հայաստանում քաղաքաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաներ ներդնելու, արտադրություն հիմնելու և այլ հարցերի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը լսել են ARDA բարեգործական հիմնադրամի գլխավոր և գործադիր տնօրեններ Արիել Պապիկյանի, Հրահատ Ստեփանյանի առաջարկությունները: FORM FOUND ընկերության համահիմնադիր Ջոզեֆ Սառաֆյանը, PIUR PANELS ընկերության ծրարգերի գլխավոր համակարգող Արմեն Մարտիրոսյանը, տպավորված առկա հնարավորություններով, նշել են, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցության արդյուքում նոր ներդրումներ կկատարվեն և ձեռքբերումները նշանակալի կլինեն: