ՃՇՀԱՀ-ում կայացել է «Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի» խորհրդի տարեկան նիստը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը մասնակցել և ողջույնի խոսք է ասել ՃՇՀԱՀ-ում տեղի ունեցած «Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի» խորհրդի տարեկան նիստին: Այս նշանավոր իրադարձությանը ներկա են եղել ԱՊՀ անդամ պետությունների բուհերի ռեկտորներ և այլ կազմակերպությունների ղեկավարներ: Զեկուցումներով են հանդես եկել Մոսկվայի Ազգային հետազոտական շինարարական պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Վոլկովը, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը և այլոք։ Ասոցիացիայի հիմնական նպատակներն են՝ ճարտարապետաշինարարական մասնագիտական երեք կրթական աստիճաններով ռազմավարական գործընկերության մշակումն ու հաստատումը՝ Բոլոնյան կրթական համակարգի սկզբունքներին համահունչ: Այս պահին ասոցիացիային անդամակցում են ԱՊՀ 9 երկրի 22 բուհ՝ իրենց տարածաշրջանային ստորաբաժանումներով: