ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.09.2019

Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Հայրապետի Մանասերյանը

Անդառնալի կորուստ. 94 տարեկան հասակում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Հայրապետի Մանասերյանը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ ողջ աշխատակազմը խորապես ցավում և վշտակցում է Մեծ Հայի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։ Պրոֆեսոր Լևոն Մանասերյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, 1963թ.-ից դասավանդել ԵՊՃՇԻ-ում, 1975-1991 թթ.-ին եղել ՃՇՀԱՀ կերպարվեստի ամբիոնի վարիչ։ Նրա աշխատանքներից շատերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Լևոն Մանասերյանի ստեղծագործությունները հիմնականում գրաֆիկական աշխատանքներ են։ Նա հեղիանակել է նաև գեղանկարչական, թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նկարազարդել 200-ից ավելի գրքեր: Անվանի մտավորական Լևոն Մանասերյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 13.09.2019թ-ին, ժամը 18.00-ից սկսած Սան Լազարո սգո սրահում։ Հուղարկավորությունը տեղի կունենա 14.09.2019թ., 13.00: