11.09.2019
Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցել են ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, քննարկվել են Արցախում քաղաքաշինության զարգացմանը և այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: