ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.10.2012

Պարզաբանում Խանջյան 20 հասցեի վերաբերյալ

Խանջյան 20 հասցեում կառուցվող շենքի փլուզման առնչությամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ կառուցապատող “Մանկական զվարճալիքների կենտրոն” ՍՊԸ-ի նկատմամբ, ստուգումների իրականացման խոչընդոտման փաստով, այս տարվա հուլիսին քաղաքաշինական պետական տեսչությունը կազմել է ակտ: Ստուգումները խոչընդոտելու վերաբերյալ կազմված ակտի հիման վրա, օգոստոսին, քաղաքաշինական պետական տեսչության պետի համապատասխան որոշմամբ, “Մանկական զվարճալիքների կենտրոն” ՍՊԸ-ի տնօրեն Հ. Հակոբյանի նկատմամբ նշանակվել է տուգանք, նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, որը կառուցապատողը վճարել է: Մասնավորապես, տվյալ ընկերությունը չի ներկայացրել ստուգումներին առնչվող համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերը: Տեսչությունը, այդ իրավիճակը հաշվի առնելով, դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն: Համատեղ ուժերով նույն օրը դադարեցվել են օբյեկտի շինարարական աշխատանքները: