ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.08.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ մասնագետների խումբն այցելել է Զվարթնոց օդանավակայանի հին տերմինալ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ մասնագետների խումբն այցելել է Զվարթնոց օդանավակայանի հին տերմինալ: Խորհրդական Արմեն Մինասյանը, Օքսֆորդի համալսարանի կառուցագիտության դոկտոր, Իրանի Շարիֆ համալսարանի համահիմնադիր Մարկ Գրիգորյանը, ֆրանսահայ ճարտարապետ Արա Թաջիրյանը և կառուցագիտության դոկտոր Կառլ Գրիգորյանը հնարավորություն են ունեցել իրավիճակին ծանոթանալ տեղում: Տարածքի ուսումնասիրությունից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորած մասնագետների խումբը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ: «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման, հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերակաների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել: