ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ Ջաջուռ է մեկնել երիտասարդ մասնագետների կամավորական խումբ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն օգոստոսի 4-ին այցելելով գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղի հայրական տուն` խոսել է տան վերականգնման և համայնքի զարգացման ծրագրերի մասին: Ծրագրի մեկնարկը տրված է և կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրության ու չափագրական աշխատանքների նպատակով սեփական նախաձեռնությամբ Ջաջուռ է մեկնել երիտասարդ մասնագետների կամավորական խումբը` ճարտարապետներ Նարեկ Մինասյանն ու Ստեփան Եսայանը, արվեստաբան Գայանե Բաբայանը: Աշխատանքների ընթացքին մասնակցում են նաև Մինասի որդին՝ Արման Ավետիսյանը և նրա տիկինը՝ Լիլիթ Փաշինյանը: Արդյունքների մասին կիրազեկենք հաջորդիվ…