ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


08.08.2019

Կառավարությունը 560 մլն դրամ հատկացրեց երկրաշարժից տուժած 61ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման համար

Կառավարության այսօրվա նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից ներկայացված որոշումն ընդունվել է: Ամրագրվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի իրականացման համար 2019թ. պետբյուջեով հատկացված 560.0 մլն. դրամի հաշվին իրականացվելիք միջոցառումները: Մասնավորապես, որոշմամբ նախատեսվում է նշված գումարի շրջանակում լուծել երկրաշարժից անօթևան 61 ընտանիքի (Լոռիում-40, Շիրակում-15, Արագածոտնում-6) բնակարանային խնդիր, ինչպես նաև Լոռու գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար կառուցված 31 բնակելի տների թերությունների վերացման արդյունքում կապահովվի այդ բնակելի տների նկատմամբ շահառուների սեփականության իրավունքի գրանցման գործընթացը: