ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


24.10.2012

Քննարկվեց շինարարության ընթացքի հետ կապված խնդիրները

Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերում “Գլենդել Հիլզ” ընկերության կողմից կատարվող շինարարական  աշխատանքների ընթացքի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 23-ին կայացավ խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում համայնք առ համայնք ներկայացվեց շինարարության տարբեր փուլերում գտնվող, արդեն կառուցված և առաջիկայում կառուցվող բնակարանների և  բնակելի տների շինարարության ընթացքին առնչվող խնդիրները:

Նշվեց, որ նշյալ ծրագրի մեկնարկից սկսած (2009թ.) Լոռու մարզի 24 գյուղական համայնքներում այս ծրագրի շահառու է ճանաչվել 1010 ընտանիք, որոնցից 611 ընտանիքի համար տներն արդեն իսկ կառուցված են: Կառուցման ընթացքում են շուրջ 315 տուն: Սպիտակ քաղաքում շահառու է ճանաչվել  49-ը, Վանաձորում` 16 ընտանիք: “Գլենդել Հիլզի” ղեկավարության հավաստմամբ` առաջիկա օրերին նշյալ 2 քաղաքներում կմեկնարկի շինարարությունը: Շիրակի գյուղական բնակավայրերում շահառու է ճանաչվել 69 ընտանիք, Ախուրյանում` 130, որոնց համար կառուցվելիք 4 շենքերից 3-ն արդեն ընթացքում են: Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  կառավարությունն այս ծրագրին լրացուցիչ միջոցներ է հատկացրել, որի շրջանակներում Գյումրիում կանխատեսվող 420 բնակարանի համար հոկտեմբերի 23-ի դրությամբ շահառու է ճանաչվել 347 ընտանիք:

Քաղաքաշինության նախարարը շեշտեց, որ շինարարության հետագա ընթացքը հետևելու և շինաշխատանքների հետ կապված խնդիրները տեղում դիտրկելու նպատակով, եկող շաբաթվանից իր գլխավորած աշխատանքային խումբը պարբերաբար այցելություններ է կատարելու այն համայնքներ, որտեղ այս ծրագրի շրջանակներում “Գլենդել Հիլզ” ընկերությունը աշխատանքներ է կատարում: