ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Երկրաշարժի ճարտարագիտության նորագույն մոտեցումների վերաբերյալ սեմինար
ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Երկրաշարժի ճարտարագիտության նորագույն մոտեցումների վերաբերյալ սեմինար` Դասեր անցյալից, հայացք դեպի ապագա կարգախոսով, որին մասնակցել են կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, տեղակալ Ռաֆայել Ավետիսյանը և կոմիտեի մասնագիտական անձնակազմը: Հետազոտական խմբի անդամներ՝ Մոժգան Քամիզին (Իրան), Դոկտ. Մարկ Գրիգորյանը (ԱՄՆ) և Արմեն Մինասյանը (Հայաստան) ներկայացրել են կատարված հետազոտությունների արդյունքները` շեշտադրելով կառույցների հարատևողականությունը այն իմաստով, որ կառույցները այնպես նախագծվեն, որ երկրաշարժից հետո չնչին միջամտության դեպքում հնարավոր լինի վերաօգտագործել: