31.07.2019
Մահացել է անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը
Մեծ կորուստ: 83 տարեկանում մահացել է անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Մկրտչի Սողոյանը: ՀԽՍՀ վաստակավոր, ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Լենինի մրցանակի դափնեկիր Ֆրիդրիխ Սողոյանն ավելի քան 400 մոնումենտալ ու հաստոցային աշխատանքների հեղինակ է: Նրա աշխատանքները պահվում են բազմաթիվ երկրների թանգարաններում, պատկերասրահներում ու մասնավոր հավաքածուներում։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ցավակցություն է հայտնում Սողոյանի ընտանիքի անդամներին, մտերիմներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին: