ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


22.10.2012

Հաշվառված ընտանիքները թերանում են փաստաթղթերի համալրման հարցում

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել  Թադեւոսյանի գլխավորությամբ  հոկտեմբերի 20-ին անցկացվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցում էին նաեւ Շիրակի մարզի Շիրակ, Ջաջուռ, Քեթի, Ջրաձոր, Բասեն, Մայիսյան գյուղական համայնքների ղեկավարները:

 Նիստի ընթացքում քննարկվեց Շիրակի եւ Լոռու  մարզերի գյուղական բնակավայրերում ինչպես նաեւ Գյումրի քաղաքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով բնակարան ստանալու համար հաշվառված ընտանիքների փաստաթղթային փաթեթները:  Քննարկումների արդյունքում շինարարական ծրագրի շահառու ճանաչվեց 35 ընտանիք:

Նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ Գյումրի քաղաքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով հաշվառված 94 ընտանիքների փաստաթղթային փաթեթների համալրման հարցը: Նշվեց, որ թեպետ նշյալ ընտանիքները իրազեկված են դեռեւս այս տարվա սկզբից (եւ պարբերաբար էլ իրազեկվում են), սակայն մինչ օրս թերանում են փասթաթղթերի ներկայացման հարցում: Ընդ որում, ընտանիքների գերակշիռ մասն առհասարակ փաստաթուղթ չի ներկայացրել: Սա էապես խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքին` նշյալ ընտանիքներին տվյալ ծրագրի շահառու ճանաչելու հարցում: Հանձնաժողովը որոշեց եւս մեկ անգամ իրազեկել այդ ընտանիքներին եւ նշանակել տասնօրյա վերջանական ժամկետ: