15.07.2019
ՀՀ-ում հիմնադրվել է բազալտե մանրաթելերի, կոմպոզիտային ամրանների արտադրություն:
ՀՀ-ում հիմնադրվել է բազալտե մանրաթելերի, կոմպոզիտային ամրանների արտադրություն: Կարևորելով այս գործընթացը` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն այցելել են «Արմբազալտ» ՓԲԸ և ծանոթացել տեխնոլոգիական գործընթացներին, ընկերության ստեղծման պատմությանը, առաջիկա ծրագրերին և բազալտե մանրաթելի հենքի վրա ստեղծված արտադրատեսակների նմուշներին: «Միջազգային շուկայում այն մեծ պահանջարկ ունի»,-նշել է ընկերության տնօրենը: