Վահագն Վերմիշյանը հանդիպում է ունեցել Basalt Fiber & Composite Materials Technology Development (BF&CM TD), Hong Kong ընկերության տնօրեն Սերգեյ Օսմոսի հետ
Առաջադեմ աշխարհն այժմ կենտրոնացել է կոմպոզիտ նյութերի արտադրության ուղղությամբ, ինչի կարևորագույն հիմքն է բազալտը: Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ բազալտի մեծ պաշարներ են առկա: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ հանդիպում ունենալով Basalt Fiber & Composite Materials Technology Development (BF&CM TD), Hong Kong ընկերության տնօրեն Սերգեյ Օսմոսի և այլ առաջատար ընկերությունների ղեկարավարների հետ: Նավթից ու գազից առավել արժեքավոր ռեսուրս ունենալով ՝ Հայաստանը հավակնում է զարկ տալ տարբեր արդյունաբերական ոլորտների, շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացմանը: Կոմպոզիտ այս նյութը կիրառելի է շինարարության, գյուղատնտեսության, էներգետիկայի, պաշտպանության և այլ բնագավառներում: