25.06.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը սիրով շնորհավորել է տիկին Եվգենյա Աթայանի ծննդյան տարեդարձը
Երեկ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը սիրով շնորհավորել է տիկին Եվգենյա Աթայանի ծննդյան տարեդարձը և բարեմաղթանքներ հղել: Եվգենյա Աթայանն, ով այժմ ՀՀ քաղաքաշինության կոմիտեում աշխատում է որպես խորհրդական, երկարամյա անբասիր աշխատանքային գործունեության և քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի համար արժանի է անվերջ մեծարանքի: Նա զբաղեցրել է բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետի պաշտոնը: