«Շիրակ» օդանավակայանի ժամանման սրահը կընդլայնվի, կկառուցվի նոր հատված
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը համաձայնություն է տվել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման ծրագրի էսքիզային նախագծին: Կարևորելով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ այս նախաձեռնությունը՝ Վահագն Վերմիշյանը նշել է, որ «Շիրակ»-ը կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտրանքային միջազգային օդանավակայանը: Այս ծրագրով օդանավակայանի մասնաշենքի ժամանման սրահը կընդլայնվի: Ուղևորահոսքի ավելացման նպատակով նախատեսվում է կառուցել նոր հատված: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին աջակցության համար: