Հանրային քննարկում ՄԺԾԾ-ի, ներառյալ ՀՀ 2020 թ. պետական բյուջեի հայտի նախագծի վերաբերյալ
ՄԺԾԾ-ի, ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հայտի նախագծի, ինչպես նաև հայտի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների քննարկման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն կազմակերպում է քննարկում հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 1. «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում և տեղայնացում» միջոցառման ծրագրի մասով 2019 թվականի հունիսի 10-ին, ժամը 11։30-ին։ Զեկուցողներ՝ Ա․ Հովսեփյան Ա․ Բաբայան 2. «Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակում» ծրագրի մասով 2019 թվականի հունիսի 11-ին, ժամը 11։30-ին։ Զեկուցողներ՝ Տ․Մանուկյան Ա․ Բաբայան 3. «Բնակարանային շինարարություն» ծրագրի մասով 2019 թվականի հունիսի 12-ին, ժամը 11։30-ին։ Զեկուցողներ՝ Տ․ Արզումանյան, Ա․ Միրզոյան, Ա․ Բաբայան Նյութերը տեղադրված են http://minurban.am/am/ կայքի Օրենսդրություն բաժնի Իրավական ակտերի նախագծեր ենթաբաժնում։ Հասցե՝ Հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք, 4-րդ հարկ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի խորհրդակցությունների դահլիճ։ Հանդիպմանը մասնակցել ցանկացողները գրանցման համար կարող են զանգահարել 011-621-712 հեռախոսահամարով, մինչև հունիսի 6-ը, ժամը 10։00-ը։ Ընդհանուր և տեղեկատվության բաժին