03.06.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը այցելել է Երազ բնակելի թաղամաս
Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում կառուցված և կառուցվող շենքային համալիրների շինարարական աշխատանքների ընթացքը ուսումնասիրելու և դիտարկումներ իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է Երազ բնակելի թաղամաս:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ իրականացված այս ծրագիրը համակարգում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն: