27.05.2019
Վահագն Վերմիշյանը Շիրակի մարզպետի հետ ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջել է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով վերականգնվող մի շարք փողոցներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին ու խնդիրներին: Քննարկվել են առաջացած խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Պատասխանատուները կարևորել են ճանապարհաշինական աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը: