ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.05.2019

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

Գյումրիում «ՎԶԵԲ» ֆիանասավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում իրականացվող փողոցների և հրապարակների հիմնանորոգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ քննարկում է ծավալվել: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը բարձրաձայնվել են խնդիրներ, որոնց լուծման նպատակով անմիջապես տրվել են հանձնարարականներ: Թերացումները բացառելու և գործընթացին անձամբ ծանոթանալու համար՝ Վահագն Վերմիշյանը նշել է, որ առաջիկա շաբաթվա վերջում նախատեսել է եռօրյա այց Գյումրի: