Քաղաքաշինության բնագավառում ապագան կոմպոզիցիոն նյութերինն է
Քաղաքաշինության բնագավառում ապագան կոմպոզիցիոն նյութերինն է: Այս մասին ասել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ ծանոթանալով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, փուլթրուզիոն եղանակով, բազալտեպլաստե և ապակեպլաստե տրամատների արտադրությանը: Այն ամրությամբ գերազանցում է մետաղին, լինելով նրանից 4 անգամ թեթև, դիմանում է արկտիկական ցրտին, անապատի կիզիչ արևին, փոխարինում է մետաղին, փայտին, կորոզիայի չի ենթարկվում, ագրեսիվ միջավայրում չի քայքայվում, երկարակյաց է: “Օնիքս 3Գ” ՍՊԸ տնօրեն Նորիկ Հովակիմյանը նշել է, որ վերը նշված արտադրությունն ընդլայնելով՝ հնարավոր է շոշոփելի կրճատել մետաղի և փայտի հանրապետություն ներկրվող ծավալները: Կոմպոզիցիոն այս նյութը կիրառելի է շինարարության, գյուղատնտեսության, էներգետիկայի և պաշտպանության բնագավառներում: