Լիցենզավորման գործընթացի կարգավորման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը խորհրդակցություն էր կազմակերպել
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացի կարգավորմանն առընչվող հարցերի քննարկման նպատակով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խորհրդակցություն է կազմակերպվել: Օրենսդրական կարգավորումների շուրջ իրենց տեսակետները, համաձայնությունն ու անհամաձայնությունն են հայտնել, լրացումներ կատարել Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, մյուս անդամները և ՀՀ հանրային խորհրդի ներկայացուցիչները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշել է, որ ոլորտում ցանկացած նախաձեռնություն պետք է անցնի հասարակական քննարկման փուլ, իսկ բարեփոխումները կատարվեն աստիճանաբար, ժամանակի պահանջներին ու գործող օրենսդրությանը համապատասխան: