ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.05.2019

Քննարկվել է 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի հիմնախնդրի լուծման հնարավորությունները

Հանրապետությունում 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի հիմնախնդրի լուծման հնարավորությունները քննարկելու նպատակով, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ քաղաքաշինության կոմիտեում աշխատանքային հանդիպում է կազմակերպվել: Մարզպետների, Երևանի գլխավոր ճարտարապետի և ոլորտը համակարգող այլ գերատեսչությունների ղեկավարների ու տեղակալների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն արձանագրել է, որ առկա տվյալները հին են և համաձայնել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի առաջարկությանն առաջնահերթ կարգով իրավիճակը գնահատելու մասին: Ներկաները նշել են, որ ժամանակը թելադրում է մայրաքաղաքում և մյուս համայնքներում խնդիրների տարանջատում, պետական միջամտության անհրաժեշտություն և գործարար միջավայրի, նոր ներդրումների ներգրավման պահանջ: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ընդգծել է օրենսդրական փոփոխությունների, գերատեսչությունների փոխհամաձայնեցված ընդհանուր աշխատանքի, շինարարական արտադրական բազայի ստեղծման անհրաժեշտությունը: Ըստ նրա օրենքով պետք է հաստատվի, որ եթե կառուցապատողը շենքի բնակելի ֆոնդից որոշակի տոկոսով բնակարաններ է հատկացնում վթարային շենքերի բնակիչներին, ուրեմն տարածքը պետք է տրվի անվճար: