ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Հայաստանում ոլորտի զարգացման և այս համատեքստում կոմիտեի դերի բարձրացման, նոր մեխանիզմներով գործընթացների կազմակերպման մասին հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: «Ազգային ճարտարապետության ավանդույթների պահպանումը և վերազարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը հնարավորություն կտա, որպեսզի քաղաքաշինությունը վճռորոշ խթան հանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- ասել է Վահագն Վերմիշյանը և պահանջել հնարավորինս արագ բոլոր կողմերի ներգրավմամբ ապահովել նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու արդիականացումը: Քննարկվել են այլ հարցեր ևս: