ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


02.05.2019

Վահագն Վերմիշյանը հանձնել է քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների նոր լիցենզիաները

Նոր որակի աշխատանք է հարկավոր: Հայ նախագծողներն ու ճարտարապետներն ամբողջ աշխարհում են հեղինակություն վայելում, ուստի մենք այսօր բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցով անկում ապրած այս ոլորտը պետք է զարգացնենք: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ հանդիպելով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված իրավաբանական անձ հանդիսացող մի քանի տասնյակ ընկերությունների տնօրենների հետ: Վահագն Վերմիշյանը հանձնել է քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների նոր լիցենզիաները և նշել, որ մասնագետի պատիվն ազնիվ ու լավ աշխատանքով է բարձր պահվում: Հնչել են առաջարկություններ, քննարկվել զարգացման հեռանկարները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել է վերջիններիս և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքներում: