ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.04.2019

Վահագն Վերմիշյանը հանդիպել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ: Փոխհամաձայնեցված աշխատանքային օրակարգ ձևավորելու և առաջիկա ծրագրերը հստակեցնելու վերաբերյալ պայմանավորություններ են ձեռք բերվել: Ըստ առաջնահերթության մարզադպրոցների վերակառուցման ու նոր մարզադպրոցների շինարարության հետ կապված քաղաքաշինության կոմիտեի նախագահն առաջարկել է, միջազգային փորձը հաշվի առնելով, աշխատանքները կազմակերպել տիպային նախագծերով ու արդի տեխնոլոգիաների կիրառմամբ, մասնավորապես՝ թեթև կոնստրուկցիաներով: Սա թույլ կտա ընդամենը մի քանի ամսվա ընթացքում կառուցել օրինակելի մարզադպրոցներ: Կողմերն անդրադարձել են նաև Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի խնդրին: Այս մասին օրերս հստակ որոշում և աշխատանքային ուղեցույց կկազմվի: