ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.04.2019

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի մոտ

Քաղաքաշինության ու ճարտարապետության բնագավառում նորարարությունների, գործող օրենքներում բացթողումների լրացման, թույլ տրված խախտումների և այլ հարցերով են քաղաքացիներն այսօր դիմել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին: Հնչել են առաջարկություններ: Հնարավորություն ունենալով ոլորտի ղեկավարին անձամբ մանրամասն ներկայացնել խնդիրների բովանդակությունը և իրենց դիրքորոշումը՝ ընդունելությանը հերթագրված քաղաքացիները հարցերի վերաբերյալ պատասխան ու պարզաբանումներ են ստացել Վահագն Վերմիշյանից ու աշխատակազմի մյուս պատասխանատուներից: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանձնարարել է խնդիրներին համապատասխան ընթացք տալ՝ համատեղ աշխատելով ընդունելությանը դիմած քաղաքացիների հետ, հաշվի առնել նրանց մոտեցումները: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը, այսուհետ ևս կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն: Հերթագրվելու համար զանգահարեք՝ 011 621 711: