ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.04.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը օրերս հանդիպել է ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանի և շինարարների միության տնօրեն Գ. Մինասյանի հետ

Քաղաքաշինական առաջնային հիմնախնդիրների, նպատակների ու ակնկալվող արդյունքների մասին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը զրուցել է՝ հանդիպում ունենալով ՃՇՀԱՀ ռեկտոր, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի և շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանի հետ: Քննարկվել են ոլորտը կարգավորող օրենքների, պահանջների և վերահսկման մեխանիզմների վերանայման, «Պետություն-մասնավոր գործընկերություն» գործիքակազմի սահմանման և այլ խոշոր ծրագրեր: «Հայաստանում քաղաքաշինության բնագավառը զարգացման մեծ ներուժ ունի, և այժմ աշխատանքներ են տարվում բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով»,-նշել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ու կարևորել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դերը: Ուսանողների ներգրավումը զարգացման նոր ծրագրերի նախագծման ու իրականացման աշխատանքներին, հնարավորությունների ընձեռումը փոքր համայնքներում առաջընթացի ապահովման գործում, Վահագն Վերմիշյանի համոզմամբ, նոր հեռանկարներ կստեղծի: