ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


11.10.2012

Հոկտեմբերի առաջին տասնօրյակում Մուշում բնակարանամուտ կտոնեն

Հաջորդ շաբաթ Գյումրիում շահագործման կհանձնվեն բնակարանաշինության երկրորդ փուլով կառուցված 38 բնակելի շենքերը: Այս մասին, սեպտեմբերի 29-ին, հայտարարեց աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Ընդմիջելով, պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների հատկացման հարցերով հանձնաժողովի նիստը,  նախարարն այցելեց նորակառույց Մուշ թաղամաս` տեղում շինարարության որակին ու առկա խնդիրներին ծանոթանալու համար:

“Մենք արդեն հասել ենք վերջնագծին, եկող շաբաթ նախատեսվում է շահագործման հանձնել  “Մուշ 2.2” և “Անի” թաղամասերը: Գիտեք, որ “Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագիրը” հանրապետության նախագահի նախընտրական խոստումներից է և մշտապես գտնվում է նրա ուշադրության կենտոնում”,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց նախարար Ս. Թադևոսյանը: 

Հիշեցնենք որ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, սեպտեմբերի 25-ին  Քաղաքաշինության նախարարի հրամանով, վերոնշյալ  ծրագրի շրջանակներում  Գյումրու «Մուշ 2-2» և «Անի» թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված և առաջիկայում շահագործման հանձնվող 38 շենքերի արտաքին բարեկարգման և թվով 1756 բնակարանների ներքին  հարդարման աշխատանքների որակի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով, ստեղծվեց մի հանձնաժողով, որի  կազմում են Քաղաքաշինական ԾԻԳ-ի, Քաղաքաշինական տեսչության մասնագետները, ինչպես նաև “Շիրակ կենտրոնի” տնօրենը: Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են  կառուցապատողի` «Գլենդել Հիլզի»  ներկայացուցիչների մասնակցությամբ: “Հանձնաժողովն արդեն 5-րդ օրն է ինչ ամենօրյա աշխատանքներ է կատարում այս թաղամասերում` թերություններն ու բացթողումները բացառելու նպատակով: Այս օրերի ընթացքում, ես` ինքս  արդեն 3-րդ անգամ եմ այստեղ: Արդեն հանձնաժողովի կողմից հայտնաբերված են որոշակի թերություններ ու բացթողումներ, որոնք դարձյալ վերոնշյալ հրամանի համաձայն, կառուցապատող ընկերությունը եռօրյա ժամկետում միջոցներ կձեռնարկի դրանք վերացնելու համար: Չեմ բացառում, արտաքին և ներքին աշխատանքների փուլ առ փուլ ընդունման հնարավորությունը”-ավելացրեց պարոն Թադևոսյանը: